Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում կիսվել է լուսանկարներով՝ կից գրելով. «Հիմա Լոս-Անջելեսում եմ։ Էստեղի ելույթներիցս ստացած ջերմությունն ու վերջին
պրեմիերայիս հետ կապված ձեր ուղարկած էներգիան խառնվել են իրար ու ինձ շոկի են ենթարկում։ Սիրում եմ ձեզ»։ Նշենք, որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել էր իր «Изгнанная» շարքի
3-րդ պատմությունը և տեսահոլովակը, որի անունն է «Таю»: Այս երգը ևս ռուսալեզու տարբերակով է, իսկ տեսահոլովակը հուշում է, որ սա տրիլոգիա էր, որն ունեցավ իր տրամաբանական ավարտը: