«Հիմա իմ կյանքում դադարի փուլ է»․ Լիլիթ Բասյանի նոր գրառումը

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային կերպարում։ Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լիլիթը կրում է կապույտ տոպ, որը համադրել է գոտկատեղը բարձր, սպիտակ գույնի տաբատի եւ բաճկոնի հետ։ Նա արձակել է մազերը,

մեղմ շպարով է։ «Հիմա իմ կյանքում դադարի փուլ է։ Դադար ամեն ինչից եւ բոլորից: Կարեւորը հոգուս արեւն է, որը կարող է ջերմացնել բոլորին։ Ես ինձ թույլ կտամ մի քանի օրով անջատվել, որպեսզի նորից քրտնաջան աշխատեմ», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է սննդաբանը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը սեւ տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Լիլիթն արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ գոտի, պայուսակ։ Լիլիթը հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: