Հայաստանի պա շտպանները՝ բոլորիս ապավեն զի նվորները, մեր օրերում ամենից փառաբանված անձիք են և դա շատ արդարացի մոտեցում է՝ որպես գնահատանք նրանց արածի նկատմամբ։ Մենք հավերժորեն պարտք մնացինք այն պայծառ ու լուսերես տղաներին, ովքեր հայրենակիցների և հայրենիքի ապահովության համար տվեցին ամենից թանկը։
Փառավոր զի նծառայության ուղի անցած և արցախյան վերջին պшտե րազմի ժամանակ անմ ահացած Գևորգ Կիրակոսյանը հայոց քաջերից մեկն է։ Գևորգն Ալավերդիից էր։ Գևորգը բարձրագույն կրթություն էր ստացել Ռուսաստանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։
Էլիզա Կիրակոսյանն իր սոցհարթակում տեղադրել է մի փոքրիկ տեսանյութ եղբոր՝ Գևորգի զի նծառայության շրջանից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Գևորգ Կիրակոսյանն ընկերոջ հետ երգում հայրենասիրական «Ելի՛ր, Գևորգ, ելի՛ր» հայտնի երգը։
Գևորգը 3 քույրերի միակ եղբայրն էր։ Նա դեռ չէր հասցրել կազմել իր ընտանիքը։ Գևորգի մասնակցությամբ այդ հզոր ու ազդեցիկ տեսանյութը կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։