Հերոս Մխիթար Գալեյանի մայրիկի նվերը՝ Սոնա Ռուբենյանի փոքրիկին

Արցախյան 44 օրյա պատերազմում անմահացած հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը`Աստղիկ Գալեյանը նվեր է մատուցել երգչուհի Սոնա Ռուբենյանի փոքրիկին`Մարիին: Սոնան հրապարակել է նվերների լուսանկարներն ու շնորհակալություն հայտնել: Սոնան նաև նշել է. «Աստված պահապան Ձեր

փոքրիկ Մխիթարին»: Նշենք, որ շուտով կլրանա Սոնա Ռուբենյանի դստեր 2 ամսականը: Երգչուհին հենց ծննդատնից հրապարակում էր լուսանկարներ, սակայն թաքցնում էր դստեր դեմքը: Եվ մինչ օրս էլ, Սոնան չի հրապարակում դստեր ամբողջական լուսանկարը, սակայն պարբերաբար հրապարակումներ

անում, որում փոքրիկ Մարին մայրիկի գրկում է: Նշենք, որ նորաթուխ մայրիկ Սոնա Ռուբենյանն այն երգչուհիներից է, ով երեխայի ծնվելուց կարճ ժամանակ անց միանգամից անցնում է իր աշխատանքին: Սոնան այս օրերին համերգներով է հանդես գալիս և բուռն գործունեություն ծավալում:

Понравилась статья? Поделиться с друзьями: