«Ազերու ասկոլկեն ո՞նց կարող էր տղայիդ կողքով անցնել ու նրան չկպներ, այս խոսքերը փաստում են այն մասին, որ դու բանակում չես ծառայել, այո, դուք հերոսներ եք, բայց ոչ Հայաստանի, այլ` Ադրբեջանի: Թուրքն անգամ մեզ
այսքան վատություն չի արել, որքան դու: «Հերոսիդ» փրկելու համար քանի՞ հերոսի կյանք ես խլել: Խի՞ քոնը տան ճրա՞գ էր, երեխա էր, մերը` ո՞չ, դու ուզո՞ւմ ես երեխայիդ գրկել, մենք ո՞չ»: Այս մասին «Հրապարակին»
ասաց 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Արման Օհանջանյանի մայրը` Ելիզավետա Բուդաղյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Աննա Հակոբյանը հերոսածին մայր է, իսկ Աշոտ Փաշինյանը՝ հերոս:
hraparak.am