Արմեն Արմոս Մարտիրոսյանը գրում է․ «Հերթական հիանալի լուրը։ Ընկերներ, մեծ սիրով տեղեկացնում եմ, որ 3-ամյա Տիգրանի ոսկրածուծի փոխպատվաստման և հավելյալ բուժման համար անհրաժեշտ շուրջ 47,471,250 դրամի փոխարեն երկու շաբաթվա ընթացքում
կարողացանք հավաքել 48,287,255 դրամ: Անչափ շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին մեծ հոգատարության համար, ձեր շնորհիվևս մեկ երեխա հնարավորություն է ստացել ապրելու: Հիշեցնեմ, որ երեխան ծնողների հետ ներկայումս գտնվում է Պիտերի
հիվանդանոցում, ստանում է բուժման անհրաժեշտ կուրսը, որին կհաջորդի ոսկրածուծի փոխպատվաստումը: Ընկերներ, ուզում եմ տեղեկացնել նաև, որ Տիգրանի դրամահավաքին փոխանցվել է նաև 4.000.000 դրամ՝ ի հիշատակ մի փոքրիկի, ում բուժման համար
հարազարների կողմից երկու տարի առաջ դրամահավաք էր կազմակերպվել: Երեխան քաղցկեղի դեմ բուժում ստանալու նպատակով տեղափոխվել էր Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի համալսարանական կլինիկա: Տևական բուժումից ու պայքարից հետո, ցավոք, բժշկությունն անզոր գտնվեց և
երեխայի կյանքը հնարավոր չեղավ փրկել: Շնորհակալ ենք երեխայի ծնողներին նման մեծ աջակցության համար: Հ.Գ. Ի դեպ, սա միայն reArmenia հարթակով արված մեր առաջին դրամահավաքն էր, որը բավականին մեծ հաջողություն ունեցավ, ապագայում այս հարթակը հնարավորինս ակտիվ կօգտագործենք»։