«Վրեժը հայոց բա նակ էր զո րակոչվել 2019-ի հուլիս ամսին, ապրում էր վարձով՝ մայրիկի ու հինգ տարեկան եղբոր հետ»,- 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց Արցախում զո հված 19 տարեկան Վրեժ Բարսեղյանի մորեղբոր կինը՝ Նարինե
Վարդիկյանը: «Վրեժը մի տեսակ այլ երեխա էր, ամենի նկատմամբ հետաքրքրություն ուներ, Վրեժը շատ ուրախ երեխա էր: Իրա մաման էնքան դժ վար է իրեն մեծացրել՝ առանց հայրիկի, փոքր տարիքից շատ մեծ դժ վարությամբ մեծացրել է և ամեն բան անում էր իր
երեխու համար: Քեռին դասավորել էր, Վրեժը ոսկու շուկայում ոսկերչություն էր սովորում, սիրում էր այդ գործը: Վրեժը 2 դպրոց է գնացել, երկու դպրոցներում էլ ընկերներ ունի, տնօրենները և դասատուներն էլ են զանգահարել, բոլորը եկել են, բոլորն էլ ցա վում
են»,- ասաց նարինե Վարդիկյանը: Նրա խոսքով՝ Վրեժը վերջին անգամ մոր հետ էր զրուցել, այդ դեպքի նախորդ գիշերը. «Դեպքի նախորդ օրը երեկոյան Վերժը զանգահարել է մայրիկին, նրա հետ է խոսել, ասել է, որ ինքը շատ հոգնած է և պառկում է քնելու, ասել է՝ ես հետո
կզանգեմ, մամ, շատ Եմ հոգնած: Ուրիշ ժամանակ զանգահարում՝ երկար խոսում էր բոլորիս հետ, իսկ այդ օրը մենակ մամային զանգեց, ու մաման ասում էր՝ ինքը շատ տխուր էր»: Նարինեի ասելով՝ Վրեժի դ ին արդեն ճանաչել են: