Հարգելի՛ ուսուցչուհի: Ձեզ գրում է Ձեր աշակերտուհու մայրը: Ինչքան էլ Դուք պնդեք, աղջիկս մնալու է Ձեր խմբում: Նրա տարիքում ընկերուհիները շատ ավելի կարևոր են, քան գնահատականները: Ես Ձեզ մի խնդրանք ունեմ. բավ է ասեք աղջկաս, որ նրա ծնողները բավարար ջանք չեն գործադրում,
որպեսզի նա անգլերեն սովորի: Դուք նրա աչքում նսեմացնում եք նրա ծնողների հեղինակությունը: Եվ դա կարող է վատ անդրադառնալ նրա հոգեկանի վրա: Դուք շարունակաբար աղջկաս ասում եք՝ նրա ծնողները, այսինքն մենք, բանի պետք չեն, որ չենք կարող նրան օգնել ուսման մեջ:
Դուք պարբերաբար նրա օրագրում կարմիր գրիչով գրություն եք թողնում ինձ հրավիրելով «զրույցի»: Սակայն ես չեմ գա և ասեմ ինչու: Նախորդ անգամ, երբ Ձեզ մոտ եկա, դուք երեխայիս ներկայությամբ սկսեցիք ինձ նախատել, ինձ՝ հասուն կնոջս, ստիպեցիք արդարանալ
երեխայիս աչքի առջև: Ես չցանկացա Ձեզ հետ վի ճшբանել, որ Ձեր հեղինակությունը չընկնի: բայց այլևս չեմ ցանկանուն լռել: Միթե էսքան տարի դուք չեք հասկացել մի պարզ բան. դասեր հանձնարարվում են երեխաներին, այլ ոչ թե ծնողներին: Ես հասկանում եմ, որ ուսումնական ծրագիրը դժվար է, և չի համապատասխանում
երեխաների տարիքին, և դուք էլ չունեք Ձեր առարկան ուսուցանելու հմտություն: Ու ստիպված մենք՝ ծնողներս պիտի տանը սովորեցնենք: Դասերը պատրաստելիս երեխայիս օգնում է ամուսինս, որը գիտությունների թեկնածու է, գիտաշխատող է: Ասեմ ավելին, ես այսօր ցш վագին չեմ տանում էն փաստը, որ իմ երեխան չի սովորում անգլերեն: Ու գիտեմ, որ Ձեր կողմից դրված գնահատականները չեն ազդի նրա ապագայի
վրա: Ինձ ամենևին էլ չի տխրեցնում այն, որ դուք նրան միջակ սովորողի պիտակ եք կպցրել: Ու ես հասկանում եմ, որ դուք մղում եք էն բանին, որ ես նրան մասնավոր պարապմունքների բերեմ Ձեզ մոտ: Այն գումարով, որ պետք է վճարեմ Ձեզ մի քանի տարի, քանզի Դուք նրան դասավանդելու եք տարիներ շարունակ և նա հավատացած եմ, որ այդպես էլ բացի քերականական մի երկու կանոնից ոչինչ չի սովորելու, նրան մեկ-երկու ամսով
կուղարկեմ Լոնդոն: Այնտեղ նա կյուրացնի անգլերենը ու կտեսնի աշխարհի ամենահիասքանչ քաղաքներից մեկը: Տարբերությունը զգո՞ւմ եք: Բարի եղեք, մի նս եմացրեք մեր հեղինակությունը մեր երեխայի աչքերում, հաշվի առեք էն փաստը, որ դուք ժամանակավոր եք նրա կյանքում, իսկ մեզ հետ նա անցկացնելու է իր ողջ կյանքը: Շնորհակալություն