«Հարաբերությունների հենց սկզբում մենք գիտեինք, որ նպատակները լուրջ են». Գևորգ Մկրտչյան

Մարտի 23-ին կայացել է դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանի և երիտասարդ դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանի նշանադրությունը: Երգիչը Tert.am Life-ին տրամադրել է լուսանկարներ և պատմել նշանադրության մանրամասները:

«Ամսաթվերն իրենց նշանակությունն ունեն և մենք ցանկանում էինք մեզ համար կարևոր օրն ամրագրել նաև ամսաթվով: Թեպետ ամսաթիվը նախապես էր պլանավորված նախապատրաստական աշխատանքները տարվել են շատ արագ և մոտ մեկ շաբաթվա ընթացքում

հասցրել ենք պատրաստել ամեն բան և արարողությունից օրեր առաջ էլ հրավիրել եմ հյուրերին»,- ասաց Գևորգը: Նրա խոսքով՝ բոլոր հյուրերը հրաշալի ժամանակ են անցկացրել և վայելել են օրն ու եղել նրանց կողքին: «Մի քանի ֆորմալ արարողությունից

հետո բոլորս հրաշալի ժամանակ ենք անցկացրել, իսկ դրա մասին փաստում են նաև հյուրերի «սթորիները»»,- նշեց նա: Զույգն արդեն մեկ տարի է ինչ հարաբերությունների մեջ են, իսկ նրանց հարաբերությունները զարգանում են հենց լսարանի աչքի առաջ:

«Երբ նոր էինք շփվում մենք գիտեինք, որ ամեն բան լուրջ է, լուրջ են մեր պատկերացումները և մոտեցումները: Ժամանակահատվածը կարևոր չէ, թե ինչքան ժամանակ եք շփվում և ճանաչում միմյանց, եթե կա սեր: Անկեղծորեն եմ ասում, որ

մենք կես խոսքից հասկանում ենք միմյանց և ամեն բան շատ հարթ է, չնայած երբեմն լինում են չհասկացված իրավիճակներ, որոնք հնարավորինս արագ կարգավորվում են: Ես երջանիկ եմ, որ ծանոթացա նրա հետ և այժմ իմ նշանածն է»,- նշեց երգիչը:

Понравилась статья? Поделиться с друзьями: