Ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն անակնկալ ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ դերասանուհի Էվելինա Շահիրյանին: Նրանք միասին երեկ՝ մայիսի 6-ին, եղել են «Լավ Էլի» բենդի համերգին, երբ ռեժիսորը բարձրացել է բեմ ու
առաջարկություն արել սիրելիին: Էվելինան հուզվել է, եւ, իհարկե, դրական պատասխան տվել: «Ես ասացի՝ այո»,-ինստագրամյան էջի Story բաժնում գրել է դերասանուհին՝ ցուցադրելով նաեւ նշանադրության մատանին: Էվելինա Շահիրյանը հանրության
շրջանում առավել հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերության «Հատուկ դասարան» հեռուստասերիալից: Հովհաննեսը, ի դեպ, նույն սերիալի ռեժիսորն է: Հավելենք, որ Էվելինան Հայաստանի վաստակավոր արտիստ, հայտնի դերասանուհի Էվելինա Շահիրյանի թոռնուհին է:
Տեսանյութը՝ Օվսիի (Օվսաննա Խաչատրյան) ինստագրամյան էջից