StarNews-ի տեղեկություններով`քիչ առաջ ծնվել է դերասանուհի Հասմիկ Խոջյանի առաջնեկը: Հասմիկն ամուսնուն դուստր է պարգևել: Դերասանուհին դեռևս որևէ հրապարակում դստեր մասնակցությամբ չի արել:
Նշենք, որ Հասմիկի դուստրը ծնվել է կեսարյան հատմամբ: StarNews-ը շնորհավորում է`մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն, իսկ մայրիկին`երջանիկ մայրություն: Նշենք, որ նախքան երեխայի ծնվելը Հասմիկի մոտ կար անհանգստություն:
Առավոտյան Հասմիկի ջերմությունը բարձրացել էր 37.6 աստիճան։ Դերասանուհուն փաստն անհանգստացրել էր և նա հույս էր հայտնել, որ ջերմության պատճառը հուզմունքն է: