Մարտի 5-ին «Բոհեմ» թատրոնում կկայանա դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանի նոր stand up-ի պրեմիերան: News.am Style-ի հետ զրույցում հումորիստը խոսել է «Կյանքս» խորագիրը կրող stand up-ի մասին:
Շատ փակագծեր չցանկանալով բացել` Աղասը խոստացավ, որ այս անգամ ևս հանդիսատեսը էլ ավելի բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից: Ի դեպ, մարտի 5-ի տոմսերն արդեն սպառված են: Ավելի մանրամասն` մեր պատրաստած տեսանյութում:
Լրագրող` Մելինե Տոնոյան
Օպերատոր` Արսեն Սարգսյան