Հայ-ռուսական հարաբերությունները ժամանակի փորձություն են անցել. Սերգեյ Լավրով

Аргументы и Факты» պարբերականի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: «Կասկած չունեմ, որ երկկողմ կապերը կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային գործակցության ոգով»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է սատար լինելու եղբայրական հայ ժողովրդին, ինչի վկայությունը դարձան Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և իրականացնել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացը:

«Կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի խնդրով: Մենք հաստատել ենք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն ամենաբարձր և այլ մակարդակներում: Միայն այս տարի մեր ղեկավարները երկու անգամ են հանդիպել և բազմաթիվ հեռախոսազրույցներ ունեցել: Մայիսի սկզբին էլ ես այցելեցի Երևան»,- շեշտեց Լավրովը:

«Կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով Ռուսաստանը Հայաստան է մատակարարել «Sputnik V» պատվաստանյութի մի քանի տասնյակ հազար չափաբաժին: Մենք աշխատում ենք հետագա օժանդակության հարցի շուրջ: Մենք հաջողությամբ զարգացնում ենք կապերը առևտրի և տնտեսության ոլորտում, ինչին նպաստում են տնտեսական համագործակցության ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների պարբերական հանդիպումները»,- հավելեց նախարարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: