Հայ ընտանիքի քայլից իսպանացիները ցնցված են. հայերի արտակարգ քայլը՝ արտակարգ իրավիճակում. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

armlife.am-ը գրել է. Իսպանիայի Վալենսիա քաղաքում ապրող մեր հայրենակից Ատոմ Բաղդասարյանը կորոնավիրուսի վարակի տարածման այս ծանր օրերին որոշեց ձեռքերը ծալած չնստել: Իր ռեստորանային համալիրում` ընտանիքի անդամների և երեք դուստրերի հետ,

ամեն օր վաղ առավոտից մտածում էին ինչ պատրաստել և արագ հասցնել ծառայության մեջ գտնվող ոստիկաններին, բուժաշխատողներին, վաճառակետերում աշխատողներին, ովքեր աշխատում են լարված, պատասխանատվության մեծ զգացումով:
Ատոմ Բաղդասարյանի այս քայլը վարակիչ եղավ Իսպանիայում ապրող մեր հայրենակիցների համար.

անմիջապես այս ծրագրին միացան Տիգրան Գաբրիելյանի և Արթուր Գրիգորյանի ընտանիքները:
Իսպանացի ոստիկանները, բժիշկները հայերի այս քայլից հաճելիորեն զարմացել են, ապա հասկացել՝ սա հային բնորոշ քայլ է:

Մանրամասները՝ տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями: