Բուլղարական բռնցքամարտի վետերան Գրիգոր Սարուխանյանը 10-րդ անընդմեջ հաղթանակն է տարել:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Professional Boxing Challenge բռնցքամարտի երեկոյում Սարուխանյանը նոկաուտի է ենթարկել սերբ Յանա Ստոյկովիչին:
33-ամյա հայ բռնցքամարտիկը 5-րդ ռաունդում «ստիպել է» մրցավարին դադարեցնել մենամարտը:
Սա, բանտից վերադառնալուց հետո, տասներորդ անընդմեջ հաղթանակն էր Հայաստանում ծնված բռնցքամարտիկի համար: Մինչ այդ նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 7 մենամարտ՝ տարել 2 հաղթանակ, 5-ում` պարտվել:
Սարուխանյանը դատապարտվել է փողոցային ծեծկռտուքի համար և բուլղարական բանտում անցկացրել 2010-2018 թվականները: