Հայ ազգը ՀԶՈՐ հաղթաթուղթ ունի, որը, թերեւս, աշխարհում ոչ ոք չունի: Խոսքը սփյուռքի մասին է: Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամուրջի ընթացքում ասաց Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար Անդրեյ Բելյանինովը: «Օրինակ՝ ՌԴ-ում առավել շատ հայ է ապրում, քան, հավանաբար, ՀՀ-ում»,- նշեց նա:Նրա խոսքով՝ հայ հանրության շրջանում անհրաժեշտ է, 1-ին հերթին, միմյանց ճշմարտությունն ասել, ու սկսել նրանից, թե օրինակ, Հայաստանում իրականում ինչքան մարդ է բնակվում:
«Տնտեսության տեսակետից նույնպես օբյեկտիվ տվյալներ չկան: Իսկ ինչ կասեք մշակույթի առումով: Դուք այնքան եք տարվել քաղաքականությամբ, որ մոռացել եք ե՛ւ մշակույթի, ե՛ւ տնտեսության մասին: Ժողովուրդը գնո՞ւմ է թատրոն, կոնսերվատորիա: Միեւնույն անձինք քվեարկում են մերթ մի կողմի, մերթ մյուսի օգտին»,- ասաց փորձագետը: Ինչ վերաբերում է Արցախում պш տերազմին,
ապա Բելյանինովը կոչ արեց դրա արդյունքներից եզրակացություններ անել: «Պարտությունը սկսվում է հաղթանակից հետո հինգ վայրկյան անց: Շատ դժվար է ներսում шտելություն կուտակել: Մեծահոգությունը մեծ ժողովուրդների ճակատագիրն է, պետք է կարողանալ ներել: Մոսկվայում, օրինակ, հայերի և ադրբեջանցիների միջեւ թշնш մություն չկա: Այո, ամեն մի ժողովուրդ անհանգստանում է իր հայրենիքի համար, բայց թշն шմություն չկա»,- եզրափակեց նա: