Հանրահայտ հաղորդավարներից Արտյոմ Հակոբյանի համար այս օրը բավականին նշանավոր ու կարևոր է, քանի որ հինգ տարի առաջ այս օրը Արտյոմն ընտանիք է կազմել Էմմա Առաքելյանի հետ։ Նրանք միասին մեկ դուստր ունեն։
Արտյոմը բազմազավակ հայր է։ Նա հաճախ է իր զավակների հետ լուսանկարներ տեղադրում և հպարտանում նրանցով։ Հաղորդավարին հաջողվել է ստեղծել առողջ ընտանեկան միջավայր, որտեղ ընկերական ջերմ հարաբերություններ են տիրում։ Արտյոմի տեղադրած
կադրերում նրա զավակները հիմնականում միասին են։ Նկատելի է, որ նրանք սիրում են իրար հետ ժամանակ անցկացնել։ Այդ միջավայրի համար Արտյոմը պարտական է նաև կնոջը՝ Էմմային։ Էմման մասնագիտությամբ երաժշիտ է, ավարտել է Կոնսերվատորիան։ Աշխատում է Աշխատում է Հայաստանի
օպերայի և բալետի ազգային թատրոնում։ Իրենց ամուսնության հինգամյա տարեդարձի առիթով Արտյոմը տեղադրել է իր ու տիկնոջ լուսանկարը՝ գրելով․ «Ամուսնացած ենք արդեն 5 տարի։ Դա վատ է, թե՞ լավ: Ես ցույց կտամ կյանքի հաջորդ տարիների ընթացքում։ Շնորհավորում ենք մեզ»։