Կան հայ հայտնիներ, որոնք տարիների ընթացքում շատ չեն փոխվում կամ ավելի են գեղեցկանում: Տպավորություն է, որ այս հայտնի կանանց կողքով տարիներն ուղղակի անցնում են ու հետք չեն թողնում:
Starnews-ն առանձնացրել է այն հայ հայտնիներին, ովքեր տարիների ընթացքում պահպանել են իրենց գեղեցկությունը:
Տարիներ առաջ, երբ դեռ Գայանե Ասլամազյանը Հայաստանում էր բնակվում, բոլորը քննարկում էին նրա կանացիությունն ու գեղեցկությունը, ներկայումս էլ ԱՄՆ-ում բնակվող հաղորդավարուհին գրեթե նույնն է:
Քրիստինե Պեպելյանի դեպքում շատերը չեն հավատում, որ նա 40 տարեկան է: Երգչուհին ծնունդը վերջերս է նշել: Տարիները միայն նրան ավելի են գեղեցկացրել:
90-ականների սեքս-խորհրդանիշն այդպես էլ չի մեծանում: Նա շարունակում է նույնքան համարձակ մնալ, որքան նախկինում էր:
Չենք կարող այս ցանկում չներառել նաեւ Արմինկային, ում նայելիս դժվար է պատկերացնել, որ նա գրեթե 50 տարեկան է:
Չծերացող հայ հայտնիների ցանկն անհնարին կլիներ պատկերացնել առանց պարուհի Սոֆի Դեւոյանի: Պարուհին այսօր շարունակում է գեղեցիկ եւ խնամված արտաքին ունենալ: