Կորոնավիրուսից լիարժեք վերականգնումը տեղի է ունենում վարակի առաջին ախտանիշներն ի հայտ գալուց մոտավորապես 20 օր հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ և պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչին:
Իր եզրակացություններում փորձագետը մեջբերել է վերջին ուսումնասիրությունների տվյալները:
«Համաձայն մեր կլինիկական հանձնարարականների՝ հիվանդին կարող են դուրս գրել հիվանդանոցից վիրուսի ախտորոշման թեստի երկու անընդմեջ բացասական պատասխանից հետո: Թեստերն անցկացվում են մեկ օրվա տարբերությամբ:
Ներկայումս առկա ուսումնասիրությունների հիման վրա՝ ախտանիշներնի հայտ գալուց և ամբողջապես վերականգնման ժամանակահատվածը մոտավորապես 20 օր է»,- նշել է Յազարևիչը: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի առաջացմանը, ապա դրա մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ հիվանդությունը դեռ լիարժեք ուսումնասիրված չէ: