Հայտնի դեմքեր, ովքեր ժամանակին հայտնվել են բա նտում

Հայտնի փաստ է, որ հանրությանը հետաքրքրում է ոչ միայն ճանաչված մարդկանց գործունեությունը, այլև նրանց անձնականը և այն ամենը, ինչը նրանք վախենում են կամ զգուշանում են հանրային դարձնելուց: Այս առումով պետք է նշենք, որ կան դրվագներ, որոնք թաքցնել ուղղակի անհնար է, որոնցից մեկը բանտարկությունն է:

Starnews-ն առանձնացրել է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչների, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել բանտում:

Դերասան Վարդան Պետրոսյանը 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին երթևեկելիս տրանսպորտային վթարի էր ենթարկվել՝ հարվածելով մեկ այլ մեքենայի, որի ուղևորներից երկուսը մահացել են, իսկ չորս անձ ստացել է մարմնական վնասվածքներ[։ Ինքը՝ Վարդան Պետրոսյանը, ծանր վնասվածքներ էր ստացել և մի քանի անգամ վիրահատվել։ Նոյեմբերի 8-ին կալանավորվել է մահացու ելքով երթևեկության կանոնների խախտման մեղադրանքով և դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման: 2017 թվականի մարտին նա ժամկետից շուտ ազատվել է բանտից, ինչից հետո մեկնել է Ֆրանսիա։ 2018 թվականին նա բեմադրել է «Իմ կիսատ թողած երգը» ներկայացում, որ նվիրված է բանտում անցկացրած տարիներին:

Դերասան Գևորգ Գրիգորյանը ևս հայտնվել է բանտում դանակահարության համար՝ սկզբում՝ դեռահասների գաղութում, ապա 18 տարին լրանալուն պես տեղափոխվել է բանտ:Դերասանը խոստովանել է, որ կյանքի այդ շրջանը թեև շատ բարդ էր իր համար, սակայն դա իր համար շատ մեծ դպրոց է եղել: Դերասանի խոսքով՝ բանտից դուրս գալուց հետո իր հարևանները վախենում էին իրենից, ավելին՝ անգամ վերելակ չէին նստում իր հետ:

դերասան Էդգար Սարգսյանը հարցազրույցներում խոսել է իր կյանքի բարդ փուլի մասին՝ նշելով, որ շատ սխալներ է թույլ տվել այդ շրջանում, ինչի պատճառով իր կողքին մնացել են միայն ծնողները: Դերասանը խոստովանել է, որ դեպրեսիայի մեջ է եղել, անգամ 1 ամիս շարունակ փակվել է սենյակում՝ անջատելով կապի բոլոր միջոցները: Starnews-ի տեղեկություններով՝ Էդգարն այդ շրջանում հայտնվել է բանտում

Դերասան Մովսես Նիկողոսյանը, ով վերջին տարիներին, կարծես թե, անհետացել է եթերից, 3 տարուց ավելի ազատազրկման մեջ է եղել՝ սահմանադրական կարևրո պարտականությունը խախտելու համար. փախել է զորամասից նաձնական լուր խնդրի պատճառով: Սակայն դերասանը խոստովանել է, որ ինքը դրա համար ունեցել է լուրջ պատճառ և չի զղջում: Դերասանի խոսքով՝ դուրս գալուց հետո, սակայն, հասարակության մեջ ինտեգրվելը բավական հեշտ է տրվել իրեն. «Ես հանցագործ չեմ: Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը: Այդ ճանաչումն էլ օգնեց, որ այսօր միտքս զբաղեցնեմ ավելի խաղաղ գաղափարների շուրջ »,-հարցազրույցներից մեկում խոստովանել է Մովսեսը:

Նկարիչ Կարեն Արայանը, ով դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսինն է, տարիներ առաջ 3,5 տարի ազատազրկման է ենթարկվել՝ դերասանուհի Անժելա Սարգսյանի սկանդալային լուսանկարները հրապարակելու համար: Այս առիթով Կարենը, ով ժամանակին հանրությանը հայտնի էր Անժելա Սարգսյանի տղամարդ անունով, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ես չեմ արդարանում ու հավատացեք չունեմ ոչ մեկի առաջ արդարանալու ոչ մի բան:

Էս իմ կյանքնա ու ես ապրում եմ հեռու ձեր էդ էժանագին թեմաներից ու ինքնահաստատման ձգտումներից տրաքող կարծիքներից: Անդրադարցիս միտքն էլ հարուստ հասկացեք: Ինձ ճանաչողները կհաստատեն, որ եթե նույնիսկ էն ամենա վատ ու սխալ քայլն էլ անեմ իմ կյանքում, ես խոստովանելուց չեմ խուսափի, քանի որ ամեն քայլս ունի իրա բնական բացատրությունը, անկախ դրա բնական լինելը հասկացողների քանակից:

Ու էն, ինչի համար ինձ դատեցին, եթե ես իրոք արած լինեի, թող ոչ մեկ կասկած չունենա, ես հաստատ կասեի, որ էդ ես եմ արել: Հարցե նրանումա, թե կավելացնեի հետո»:

Понравилась статья? Поделиться с друзьями: