Արծվիկ Հարությունյանը ծնվել է 1984թ. հոկտեմբերի 21-ին Հայաստանում ։ Երբ Արծվիկը դարձավ հինգ տարեկան, Նրա ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա։ Մաթեմատիկայի թեքումով դպրոցն ավարտելուց հետո
Արծվիկը որոշում է կրթությունը շարունակել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում ՝ հոգեբան-լոգոպեդ մասնագիտությամբ ։
Դրան զուգահեռ Արծվիկը փորձում է իր ներուժն իրացնել գործունեության տարբեր ոլորտներում, ու արդյունքում հաղթում է երաժշտությունը ։ Արդեն մանկության տարիներին Արծվիկի երաժշտական ունակությունները շրջապատի զարմանքն ու հիացմունքն էին առաջացնում։ «Թիկնապահը» ֆիլմը եւ Ուիթնի Հյուսթոնի արվեստին ծանոթանալը դառնում է
որոշիչ պահ այն գիտակցման համար, որ նրա ապագան անդառնալիորեն կապվելու է երաժշտության հետ: Միայն տարիներ անց Արծվիկը համարձակություն է ձեռք բերում իր ուժերը փորձել երաժշտական ասպարեզում ։ Ամանորի գիշերը ցանկություն ունենալով ՝ նա վերջնական որոշում է կայացնում զբաղվել վոկալ ստեղծագործությամբ ու համարձակորեն ձգտում ստեղծագործական ծրագրերի ակտիվ իրականացմանը ։
Նա իր մասնակցությունն է ունեցել նաև ռուսական «Голос» նախագծում՝ երգելով «Sunny» երգը։ Ժյուրիներից պտտվեցին Պելագեյան ու Լեոնիդ Ագուտինը։ Առաջարկում ենք դիտել տեսանյութը և վայելել Արծվիկի հրաշալի կատարումը։