Փետրվարի 29-ին կայացել է Հայ ասոցիացիայի բարեգործական միջոցառումը, որը հայ 55 ընտանիքի հնարավորություն տվեց բուժել անպտղությունն անվճար։
Միջոցառմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով չի կարողացել զսպել արցունքները:
Տեսանյութը՝ «Աստղիկ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից
Ժպիտ, հույզեր, չզսպված արցունքներ, ուրախություն…Փետրվարի 29-ին կայացավ Հայ ասոցիացիայի բարեգործական միջոցառումը, որը հայ 55 ընտանիքի հնարավորություն տվեց բուժել անպտղությունն անվճար։ Նրանցից 30-ի հովանավորությունը ստանձնեց Աստղիկ բժշկական կենտրոնը։Հայ Ասոցիացիայի բարեգործական միջոցառմանը հովանավորությամբ միանալու առաջարկին Աստղիկ բկի ղեկավարությունը սիրով էր համաձայնվել։Նախապես որոշված 24 զույգի փոխարեն Աստղիկ բկ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը տեղում որոշեց ֆինանսավորել 30 զույգի՝ 30 ընտանիքի բալիկ ունենալու հույս պարգևելով։Փետրվարի 29-ն անմոռանալի օր էր Հայ ասոցիացիայի նախաձեռնությամբ և հայ բարեգործների աջակցությամբ կայացած միջոցառման շնորհիվ։Էմոցիաներով լի այս օրն ամփոփոց այս տարվա ձմեռը. հաջորդող գարունը, հուսանք, գարուն կբերի նաև այս 50 ընտանիքներում և 9 ամիս անց մենք կլսենք 50 հայ նորածնի մասին, ում ժպիտներն ավելի ջերմ կլինեն, քան գարնան արևի ջերմությունն է…
Опубликовано Astghik Medical Center Воскресенье, 1 марта 2020 г.