Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Գագա Ամատունիի ընտանիքը մտերիմ էր Հայկոյի հետ: Սիրված երգչի կորուստը հատկապես ծանր է տանում դիզայների դուստրը՝ Մարիան:
Նշենք, որ Հայկոն նրա կնքահայրն էր: Նա արխիվային լուսանկար է հրապարակել՝ դրան կից գրելով հետևյալը. «8 ամիս: Անսահման կարոտ, իմ ամենաՀայկո»::
Հիշեցնենք, որ Հայկոյի մա հից հետո Մարիան հետևյալ գրառումն էր արել. «Իմ ամենահարազատ մարդ: Սիրում եմ քեզ շատ, ու գիտեմ, որ միշտ ինձ հետ ես:
Ամենալուսավոր ու ամենավստահելի, աշխարհում չկար քեզնից ավելի բարի մարդ ու վստահ եմ, որ էլ չի լինի: Բայց ես գիտեմ, որ դու ինձ հետ ես, չեմ հավատում,
որ էլ չեմ կարա սպասեմ, որ գաս, որ ամեն ինչ լույսով լցվի, դու միշտ ինձ հետ ես եղել ամեն վայրկյան, ինչ ծնվել եմ, ու գիտեմ, որ հիմա էլ մենակ չես թողնի:
Չեմ հավատում, բայց կյանքը ստիպեց, որ հավատամ ու տարավ ինձնից քեզ, իմ Հայկո: Անվերջ խնդրում եմ, որ հետ գաս: Իմ կյանքի ամենաբարի ու լույս մարդ, մերսի քեզ ամեն վայրկյանի համար»: