Ինչպես արդեն հայտնել են կորոնավիրուսի ստուգման թեսթերն արդեն Հայաստանում են։
Այս պահին հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտներից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով:
Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:
Ելնելով նշվածից առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղորդումներից և մեկնաբանություններից:
Միևնույն ժամանակ, նախարարությունը տեսանյութ հրապարակել, որտեղ պատմվում է կորոնավիրուսի և դրանից պաշտպանվելու մասին։
Հիշեցնենեք, որ Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը երեկ, հայտնել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։
«Ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։ Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։ Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»,- նշել էր Արսեն Թորոսյանը։
Հայաստան բերված թեստերը 200-ն են, տրամադրվել են ՌԴ կողմից՝ անվճար։
Այս թեմայով կարդացեք նաև՝