Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 78-ի
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ունենք ևս 6 հաստատված դեպք, որոնք կապված են արտադրամասում հայտնաբերված դեպքի հետ: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 78-ն է»,- ասաց Թորոսյանը: