ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարել է նոր գրառում, որում նա մասնավորապես նշել է.
«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի:
Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով:
2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։
Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին:
Աստված պահապան մեր զինվորներին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ մեկնաբանություններ դաշտում ինքներդ էլ ևս կարող եք կիսվել Ձեր մեկնաբանություններով և անձնական կարծիքներով: