Ռուսաստանաբնակ հայտնի բլոգեր Դավան՝ Դավիթ Մանուկյանը, Երեւանում է։ Ինստագրամյան հետեւորդների հետ Դավան կիսվում է իր երեւանյան արկածներով։ Բլոգերն, օրինակ, ցուցադրել է այստեղ փորձած ամենամեծ կրուասանն ու
«ամենահագեցնող» սուրճը։ Story բաժնում նա տեղադրել է իր զբոսանքը՝ Հանրապետության հրապարակում։ «Երեւանում շատ հարմար է։ Երեք ժամ է՝ զբոսնում ենք, եւ, նույնիսկ, չենք հոգնում»,-հետեւորդների հետ կիսվել է Դավիթը։
Բլոգերին տպավորել է նաեւ քաղաքի փողոցներում նվագող հայտնի երաժիշտներից մեկը։ Նա լուսանկարվել է նրա հետ ու գրել,-«Մարդ, որն ինձ այսօր հուզեց։ Առհասարակ, դա քչերին է հաջողվում, բայց նա դիպավ իմ սրտին։
Ուրախանում եմ, երբ նման տաղանդների եմ տեսնում»։ Դավան այստեղ հանդիպել է նաեւ Արեն Խաչատրյանին՝ պատանի կիթառահարին, որին նկատել էր Հյուսիսային պողոտայում՝ իր նախորդ այցի ժամանակ։ Բլոգերը չէր կարողացել
զսպել իր հիացմունքն ու ցանկություն էր հայտնել օգնել Արենին մասնագիտության մեջ կայանալու հարցում: Նա հանդիպել էր նաեւ Արենի ծնողներին ու քննարկել պատանու՝ Մոսկվա մեկնելու ծրագիրը, ինչն իրագործել էր ամիսներ անց։
NEWS.am STYLE