Հաճախ մարդիկ միմյանց չհասկանալու պատճառով ամեն օր կորցնում են իրենց հարազատներին․ Լիլու

Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երգչուհին սպիտակ վերնաշապիկ է կրում։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ «Հաճախ մարդիկ իրար չհասկանալու

պատճառով ամեն օր կորցնում են իրենց հարազատներին և ապրելով նրանց հետ` մնում են միայնակ…», — հրապարակման մեկնաբանություններում գրել է երգչուհին։ Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը ներկայացել էր կարճ վարսերով, նախապատվությունը

տվել էր վառ ու ընդգծված շպարին։ «Նոր ոճ», — հրապարակմանը կից հեշթեգերում նշել էր երիտասարդ մայրիկը։ Երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ էին կատարել՝ նշելով, որ նոր կերպարը շատ է սազում Լիլուին․ «Գեղեցիկ սանրվածք», «Որքան է սազում այս նոր ոճը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: