COVID-19 նոր կորոնավիրուսն արդեն 3831 մարդու կյանք է խլել, վարակվածների թիվը հասնում է 110 090-ի, առողջացել է 62 301 մարդ:
Կորոնավիրուսից մահացությունը վերջին շրջանում, կարծես թե, կրկին ավելացել է. վերջին 48 ժամվա ընթացքում գրանցվել է 334 մահ:
Չինաստանում կորոնավիրուսի բռնկման պահից գրանցվել է 3.120 մահվան եւ 80.738 վարակի դեպք: Հարավային Կորեայում վարակվել է 7382 մարդ, մահացել է 53-ը, Իտալիայում վարակվել է 7375 մարդ եւ մահացել է 366-ը, իսկ Իրանում վարակվել է 6566 մարդ, մահացել է 194-ը:
Չնայած նրան, որ Հարավային Կորեան ներկայումս վարակվածության հաստատված դեպքերի քանակով երկրորդ տեղում է, այնտեղ մահացությունը զգալիորեն ցածր է, քան մյուս երեք երկրներում: Մասնագետները բացատրում են դա նրանով, որ Կորեայում կորոնովիրուսի թեստ են անում նույնիսկ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների թույլ ախտանիշներ ունեցող հիվանդներին,
ուստի ախտորոշված դեպքերի մեջ կան բազմաթիվ թեթեւները, մինչդեռ այլ երկրներում թեստ են անցնում հիմնականում ծանր ախտանիշներով մարդիկ, իսկ հիվանդության թույլ արտահայտումներով մարդիկ վիճակագրությունից դուրս եմ մնում: