Կնոջ սիրեկանը քարշ է տվել ամուսնուն ու զոքանչին իր մեքենայի հետևից

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հունվարի 19-ին տարածքային ոստիկանության բաժին է դիմել 37-ամյա Անդրանիկը և հայտնել, որ կինը՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Մարիամը, 1 շաբաթից ավելի է՝ հեռացել է տնից։

Հունվարի 19-ի երեկոյան Ծովագյուղ գյուղին հարակից ճանապարհին ինքը հանդիպել է կնոջը, ով եղել է իր սիրեկանի՝ Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Գևորգի հետ։ Վերջիններս գտնվել են սիրեկանին պատկանող, ճանապարհին կայանված ավտոմեքենայի մեջ։

Տեսնելով այդ ամենը՝ Անդրանիկը զոքանչի հետ մոտեցել են նրանց ու փորձել են կնոջը իջեցնել ավտոմեքենայից, սակայն սիրեկանը ավտոմեքենան վարել է իրենց ուղղությամբ, քարշ տվել նրանց, ինչի հետևանքով փեսան ու զոքանչը վայր են ընկել ու ստացել մարմնական վնասվածքներ։

Ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: