Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել… Մա հացել է Սուրեն Շահվերդյանի հայրը

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյան։

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Վահե Շահվերդյանի որդին՝ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը։ «Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։ Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի:

Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և սիրո գոնե կեսը։ Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել: Կհանդիպենք երկնքում, ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ»,- ասված է գրառման մեջ։

StarNews.am-ը ցավակցում է հարազատներին և ընկերներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: