Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում եթերային կերպարում է: Կադրում դերասանուհին կրում է սպիտակ շապիկ, վարսերն արձակված են, դիմահարդարումը մեղմ՝ սակայն արտահայտիչ:
«Կյանքն առանց սիրո համարում եմ մեղսալից ու անբարոյական վիճակ», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր դերասանուհին: Ավելի վաղ Ծովինարը իր հետեւորդներին ներկայացել էր գրավիչ կերպարով: «Ինստագրամ» սոցիալական ցանցում
հրապարակված կադրում դերասանուհին կրում էր կաշվե բաճկոն։ Նրա մազերը հավաքված էին, վառ ու ընդգծված շպարով էր։ Հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել էր Գուստավ Ֆլոբերին՝ գրելով․ «Կինը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ նրան սիրում են»: