Ցուլ
Օրինակելի տան տղամարդ, իդեալական տանտեր և պարզապես մաքրության սիրահար՝ Ցուլ տղամարդը կեղտի մասնիկներ կգտնի նույնիսկ ստերիլ պայմաններում։
Նա սիրում է արդուկված վերնաշապիկներ, գնահատում է սպիտակ սփռոցները և փոշու մասնիկ չի կարող տանել ցանկացած մակերեսի: Այդ իսկ պատճառով գործնական Ցուլը ցանկանում է ամուսնանալ լավագույն տնային տնտեսուհու հետ։
Խեցգետին
Այս նշանի ներկայացուցիչները դեմ չէն տունը մաքրել առանց կանացի ձեռքերի օգնության։ Զինված ավելով և ջրով լի դույլով՝ այս նշանի տղամարդը կգնա մոտակա սահմանները նվաճելու։
Եվ հավատացեք, նա հիանալի արդյունքներ ցույց կտա։ Խեցգետին տղամարդն այն եզակի դեպքն է, երբ կարողանում է լեզու գտնել ինչպես իդեալական տնային տնտեսուհու, այնպես էլ այն կնոջ հետ, ով չի անհանգստանում իրերը կարգի բերելուց։
Կույս
Եթե ցանկանում եք իմանալ, թե որքան մաքուր և հարմարավետ է Ձեր տունը, ապա հրավիրեք Կույս տղամարդուն գնահատման: Մի փոքրիկ սխալ նկատելու դեպքում նա կասի ամեն ինչ, քանի որ սովոր չէ լռելու։
Այս տղամարդը ոչ միայն գնահատում է մաքրությունը, այլ այն բարձրացնում է մոլագար մակարդակի։ Քանի որ նա սարսափում է միկրոբներից, բակտերիաներից և այլ սարսափելի վիրուսներից: Բացի այդ, Կույս տղամարդիկ նախընտրում են օրական հինգ անգամ ցնցուղ ընդունել։
Այծեղջյուր
Այծեղջյուր տղամարդը բծախնդիր է մաքրության հարցում՝ հասնելով անհնարինության աստիճանի։ Նա քմահաճորեն արդուկված վերնաշապիկ է պահանջում կնոջից: Որպեսզի չվշտացնեք Ձեր սիրելի Այծեղջյուրին, աշխատեք նրան համապատասխան մթնոլորտ ապահովել։
Հակառակ դեպքում նա կսկսի իրերը կարգի բերել տանը։ Այս նշանի տղամարդը սիրում է մաքրություն և կարգուկանոն։ Նա երազում է կատարյալ տնային տնտեսուհու գեներով կնոջ մասին։