«Կարոտներս անսահման են՝ տարածական, բայց․․․»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մեկնել է հանգստի, որտեղից հետեւորդների հետ պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։ Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարն արվել է ժայռի ֆոնին։ Նա կրում է կարմիր գույնի երկարափեշ զգեստ։

Նազենիի մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Կարոտներս անսահման են՝ տարածական, բայց և կոնկրետ՝ խորը արմատով: Իմ՝ ԾՈՎԵՐԻ սիրո մեջ, ես միևնույն է փնտրում եմ ԻՄ ԺԱՅՌԸ. լեռնային մարդ եմ՝ ծովի անհաս երազանքով… Հայն առանց իր մի կտոր քարի ո՞նց կապրի:

Ժայռը. հենման կարևոր ամուր կետ:

Ժայռը, որը էլ չկա… … …

Ժայռը… աշխարհի ալեկոծ ջրերի մեջ՝ ուղղություն ու փարոս:

Ժայռը՝ դարերով իր տեղում կանգնած, ու բոլորին իր հետ հաշվի նստել պարտադրող՝ ժայռը:

Ոչ լեռ դարձանք, ոչ ժայռ մնացինք:

Ոչ էլ ծով ունեցանք:

Միայն անհաս կարոտներ ու անփարատ հոգի:

Էդքան բան…», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Նազենին։

Понравилась статья? Поделиться с друзьями: