Աստղ Գալեյանը գրում է. Սեպտեմբերի քսանյոթից սկսած Եռաբլուր պա նթեոնում ու Հայաստանի տարբեր պա նթեոններում նշվում է մեր Հե րոս Բալեքի անմա հանալու մեկ տարին։ Յուրաքանչյուր օր Եռաբլուրը մարդաշատ է, խնկաբույրն ամենուր է, մայրերի ող բաձայն տա ռապանքը երկինք է բարձրանում, հայրերն էլ լուռ տա ռապում մի բուռ են լինում։ Չգիտեմ էս ինչ կատարվեց մի ակնթարթում, ունեիր և հիմա չունես, ունես մենակ սառը քար, խունկ, ածուխ և տիեզերական չափի հասնող կարոտ։
Կարոտի մեջ զույգ աչքեր անմեղ հայացքով քեզ են նայում և կարծես շշնջում են «մամ պապ ես ապրել էի ուզում»։ Եվ ցա վից, մ եղքի զգացումից, որ ծնող դու ապրում ես երեխադ ոչ մե ռնել ես ուզում, հա իսկապես մե ռնել։ Ու ավելին ասեմ Եռաբլուրում նոր փոսեր են ծածկվում՝. նոր շի րիմներ։
Ոչ մի բան չի փոխվել. ցա վը չի մեղ մացել, ցա վին համակերպվել չի ստացվել, ոչ մի բան չի մոռացվել, ընդհակառակը ավելի է ուժգնացել ցա վը և կարոտը։ Մենակ մի բան է անփոփոխ մնացել, մե ղավորները չեն պա տժվել։ Քնում (եթե բնականաբար ստացվում է) և արթնանում եմ վր եժի սպասումով ինչպես թուրքի էնպես էլ ներքին թուրքի հանդեպ։