Երգչուհի Գայա Արզումանյանն իր ինստագրամյան էջում հարցով է դիմել իր հետևորդներին, որը չի վրիպել starnews.am-ի աչքից: Գայան մասնավորապես նշել է. «Ասում եմ`կարողա՞ էդ ստավկա դրած փողերը հավաքեիք, Արգենտինա գոռալու փոխարեն Արցախ
գոռայիք, հը՞ն հայեր»: Հավելենք, որ Գայան մշտապես աչքի է ընկել իր ` Արցախի հանդեպ ունեցած սիրո վառ դրսևորումներով: Արդեն մեկ շաբաթից ավելի է Հայաստան-Արցախ կապող միակ ճանապարհը շրջափակված է ադրբեջանցիների կողմից: Այս առիթով շատ
հայտնիներ են հրապարակումներ անում իրենց ինստագրամյան էջերում և փորձում իրենց խոսքը հասանելի դարձնել աշխարհին: Դե իսկ շատ հայտնիներ էլ փորձում են վարել «ջայլամի» քաղաքականություն և չեն խոսում`այդպիսով էլ ավելի քննադատության արժանանում: