Կարեն Հովհաննիսյանը`մանկություն չունենալու,ծնողական ջերմության բացի մասին

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրը դերասան Կարեն Հովհաննիսյանն է: StarNews-ը հետևել է դերասանի անկեղծ զրույցին: Դերասանը խոսել է իր դժվար մանկության մասին, որն ունեցել է և չի հասցրել շատ անգամ իմանալ

երեխայական խաղերի մասին: Սակայն իր խոսքով `հավատացել է, որ մի օր լույսը կբացվի: «Ցանկացած մութ ուղի ունի ինչ որ տեղ իր լուսավոր տեղը, որ պիտի բացվի: Էդ տարիքի երեխայի համար միակ խնդիրը ինչ որ բան ստեղծելն էր, ինչ որ բանի հասնի, քան

բակային խաղին մասնակցելը, երբ որ գիտակցում ես, որ հայրդ էդ պահին կռվումա, ու դու էս տան տղամարդը, քանի դեռ հայրդ տանը չի: Ես փոքրուց երևի մեծացա: Ես մանկություն չեմ ունեցել:8-9 տարեկանում ես մեծացա: 7 տարեկան էի, երբ սկսվեց

պատերազմը, պատերազմը ստեղծեց վատ կենցաղը»: Կարենը նաև խոսեց այդ շրջանում իր մայրիկի շատ աշխատելու և ընտանիքից բացակայելու մասին. «Ցանկացած երեխա ուզումա զբաղվի նրանով, էն ինչն իրան ա տրված: Խաղալը, հետաքրքիր մանկությունը,

ջերմությունը`ծնողական, մեծ հաշվով ես ու եղբայրս չենք ունեցել: Ու միայն մենք չէ: Բոլոր նրանք, ում հայրերը պատերազմում էին ու մայրերը աշխատում էին`տունը պահելու համար: Փասռք Աստծո`ծնողներս հասցրել են ամեն ինչ անել, որ էդ շատ պակասը չզգանք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: