ԱՄՆ-ում հրաձգություն է սկսվել Կապիտոլիումի շենքի մոտ, որտեղ բողոքի ցույցեր են ընթանում: Այս պահին ոստիկանության և գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների միջև բախումներ են տեղի ունենում:
Ցուցարարներից մեկը կրծքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ԱՄՆ Կոնգրեսի շենքում, հայտնում է PBS-ը հղում անելով աղբյուրներին:
Շենքի ներքին միջանցքներում լսվում են կրակոցների ձայներ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործում ցուցարարներին ցրելու համար:
Բողոքների պատճառով Վաշինգտոնի իշխանությունները պարետային ժամ են մտցրել: