Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ պաշտպաններին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը, ըստ որի պետք է խուզարկություն իրականացվի:
Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանին և նրա պաշտպաններին թույլ չեն տալիս ծանոթանալու խուզարկության վերաբերյալ դատարանի որոշմանը, իսկ ՀՔԾ-ից հորդորել էին ապատեղեկատվություն չտարածել։