Սիսիանի ԲԿ-ից հայտնում են.
«19.04.2023թ-ին Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ եկավ 2022թ-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական հրետակոծության զ ո հ դարձած Նորավան գյուղի բնակիչ Գևորգ Հայրապետյանի հինգերորդ արու զավակը։
Մայրը՝ Լիանա Ամիրյանը, որոշել է որդուն կոչել հոր անունով։ Սիսիանի բժշկական կենտրոնի կոլեկտիվը շնորհավորում է Լիանային փոքրիկ Գևորգի ծննդյան կապակցությամբ, ցանկանում, որ նրա հինգ զավակները մեծանան խաղաղ երկնքի տակ, ունենան երջանիկ ապագա»։