Երգիչ Վաչե Ամարյանը մշտապես իր միկրոբլոգում հրապարակում է իր ընտանեկան լուսանկարները,որդիների մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր ու իրենց առօրյայից բազմաթիվ դրվագներ:
Այս անգամ երգիչը իր հետևորդների հետ կիսվել է իր կյանքի կարևոր ու երջանիկ լուրով. նա երրորդ անգամ հայր է դարձել:
Վաչեն դուստր է ունեցել ու իր սթորի բաժնում արված տեսաուղերձում նշել է, որ երեխան ու երեխայի մայրը շատ լավ են իրենց զգում: Հիշեցնենք, որ օրեր առաջ StarNews-ը անդրադարձել էր Վաչեի կնոջ հղիությանը: