Երգիչ Սեւակ Ամրոյանը հայր է դարձել։ Այս մասին տեղեկանում ենք Սեւակի կնոջ՝ Քրիստինայի ինստագրամյան էջից։ Նորաթուխ մայրիկը Story բաժնում հրապարակել է իրենց առաջնեկի առաջին լուսանկարը։
Երգչի կինը, սակայն, փոքրիկի դեմքը ցույց չի տվել։ «Նոր քաղցր սեր»,-լուսանկարը մեկնաբանել է նա։
Սեւակ Ամրոյանի հարսանիքը տեղի է ունեցել 2021 թ-ի դեկտեմբերին։ Երգիչը, սովորաբար, չի խոսում անձնական կյանքի մասին, բայց ինստագրամյան էջում, պարբերաբար, լուսանկարներ է հրապարակում սիրելիի հետ։
style.news.am