Գլենդելում բնակվող Արտավազդ եւ Մարիամ Ամիրյանների ընտանիքը կրկին համալրվել է: Չորրորդ զավակի ծնվելու լուրով երջանիկ հայրիկը կիսվել է Ինստագրամում:
Նորածին տղային ծնողներն անվանել են Առնո: Առնոյի եղբայրը՝ Արան, որը կրում է հաղորդավարի հայրիկի անունը, մեկուկես տարեկան է: Իսկ քույրերը՝
Օվսաննան եւ Էվան, 7 եւ 4 տարեկան են: Նորածին Առնոյին եւ բոլոր երեխաներին մաղթում ենք առողջ ու անհոգ մանկություն:
BRAVO.am