Առնետի ժամ. 23։00-1:00
Այս ժամանակահատվածում ծնված մարդը շրջահայաց, խելացի և ուշադիր կլինի:
Ցուլի ժամ. 1։00-3:00
Այս ժամանակամիջոցում ծնված մարդիկ հանգիստ, հավասարակշռված են, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են նաև հակահարված հասցնել:
Վագրի ժամ. 3:00-5:00
Այս հատվածում ծնված մարդը, որպես կանոն, լավ ստրատեգ է: Նա վճռական է, խելացի, առատաձեռն և սիրող սիրտ ունի:
Կատվի ժամ. 5:00-7:00
Այս ժամերին ծնված մարդիկ բարի են, անշահախնդիր, արդարամիտ ու մեծահոգի:
Վիշապի ժամ. 7:00-9:00
Այս ժամանակամիջոցում, որպես կանոն, առաջնորդներ են ծնվում, քաջ ու ինքնազոհ մարդիկ: Նրանք սիրում են հարմարավետությունը, գումար կուտակելու հակվածություն ունեն:
Օձի ժամ. 9:00-11:00
Այս ժամերին ծնված մարդիկ իմաստուն են, խելացի ու խորամանկ:
Ձիու ժամ. 11։00-13:00
Այս հատվածում ծնված մարդիկ արագ են գործում, չեն սիրում մի տեղում նստած մնալ, ակտիվ են ու գործունյա, արագ ու լավ են կշռադատում:
Այծի ժամ. 13։00-15:00
Այս ժամանակամիջոցում ծնված մարդիկ համբերատար են, ազնիվ և արդարամիտ:
Կապիկի ժամ. 15:00-17:00
Գործունյա, հնարամիտ, ինչ-որ իմաստով նաև արկածախնդիր մարդիկ, որպես կանոն, այս ժամերին են ծնվում:
Աքաղաղի ժամ. 17։00-19:00
Այս հատվածում ծնված մարդը համարձակ է, ճշտապահ, հուսալի և կազմակերպված:
Շան ժամ. 19:00-21:00
Այս ժամանակամիջոցում ծնված մարդիկ ազնիվ են, վեհանձն, հավատարիմ, գնահատում են ընկերությունը:
Խոզի ժամ. 21:00-23:00
Այս ժամերին ծնված մարդիկ համբերատարությամբ, ուժով, վճռականությամբ և մեծահոգությամբ են օժտված: