Խորհրդային ժամանակաշրջանի Ամանորը․ Լուսանկարներ

Օրեր առաջ ընկերներով խոսում էինք Նոր տարվա մասին, ու զրույցի ընթացքում սկսեցինք կիսվել մեր մանկության հուշերով՝ կապված այս կախարդական տոնի հետ: Իսկ դուք արդյո՞ք հիշում եք, թե խորհրդային ժամանակաշրջանում ինչպես էին տոնում Նոր Տարին: Ի՞նչն է ամենից շատ տպավորվել:Ընկնենք հիշողությունների գիրկը…

Տոնական սեղան

Չնայած նրան, որ այդ տարիներին ամեն ինչի դեֆիցիտ էր, միևնույնն է, գրեթե բոլորի սեղանները լցված էին զանազան համեղ ուտեստներով: Համարվում էր, որ որքան շքեղ է ամանորյա սեղանը, այդքան ավելի շատ հաջողություն կբերի նրանց գալիք տարին: Իրականում, բազմաթիվ մարդիկ պատրաստվում էին տոնին գարնանից սկսած:

Երբ կանայք խանութներում որևէ պիտանի մթերք էին տեսնում՝ գնում էին ու պահում, անկախ տարվա եղանակից: Պարտադիր ուտեսներից մեկը Մայրաքաղաքային աղցանն էր, Մրջնաբույնը, Նապոլեոն թխվածքն ու գաթան: Տանտիրուհիները «աչքի լույսի պես» էին պահում հախճապակե սպասքեղենը, որպեսզի դրանցով մատուցեն տոնական ուտեստները: Դե իհարկե, էլ ինչ սեղան առանց մանդարինի ու երշիկեղենի, նաև սովետական շամպայնի:

Դեկոր

Ամանորյա սեղանին դրվում էին լավագույն ափսեներն ու բաժակները, որոնք ողջ տարվա ընթացքում մնում էին պահարանում դրված ու չօգտագործելու հետևանքով պատվում էին փոշով: Հյուրասենյակում դնում էր տոնածառը: Այն զարդարում էին գույնզգույն խաղալիքներով: Ի դեպ, մինչ օրս շատերն են պահել դրանք: Երեխաները անձեռոցիկից ձյան փաթիլներ էին պատրաստում ու փակցնում պատուհաններին, դռներին, տանը բոլոր ապակիներին:

Ժամանց

Երկար տարիներ մարդանց ժամանցի միակ տարբերակը եղել է հեռուստացույցը: Եթեր էին հեռարձակվում շատ քիչ հաղորդումներ: Ամանորյա տոների ժամանակ գրեթե բոլոր մարդիկ դիտում էին հայտնի «Голубой огонек» երաժշտական շոուն, «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը: Խնդրում ենք՝ մեկնաբանություններում կիսվել ձեր ամանորյա հուշերով:

Понравилась статья? Поделиться с друзьями: