Լրագրող Նանե Արզումանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` դիմելով Արցախի Պա շտպ անության բ անա կին

Լրագրող Նանե Արզումանյանը, ում եղբայրը` ՀՀ ԶՈՒ սպա Արտուշ Արզումանյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` դիմելով Արցախի Պաշտպանության բանակին: Արզումանյանը, մասնավորապես, գրել է.

«Պաշտպանության Բանակ, դուք այդքան ապերա՞խտ եք։ Ի՞նչ է նշանակում մեդալն ուղղակի փոխանցել։ ԱՀ նախագահի կողմից արժանացրած «Մարտական խաչ»-ից դաս չքաղեցի՞ք։

Ես ինձ պարտված բանակի հրամանատարի քույր չեմ զգում, քանզի… Զոհված հրամանատար Արտուշ Արզումանյանի քրոջ հուզիչ գրառումը | HAVASTI.info

Ո՞վ եք դուք առհասարակ, որ խաղաք ընտանիքիս անդամների նյարդերի հետ, դուք տարրական էթիկայի կանոններին չեք տիրապետում։ 23 տարվա հրամանատարի Արիության մեդալը հոգնու՞մ եք բերեք ու արժանի կերպով հանձնեք ընտանիքիս ու սեղմեք Հորս ձեռքը։

Զգուշացնում եմ ձեզ, հերթով կներկայացնեմ բանակից փախածներին. հայրս ու Եղբորս կինը պատերազմի ժամանակ մինչև վերջին պահը մնացել են հոսպիտալում ու ամեն բան տեսել։(Հիմա նրանց եք մեծարում)…

Իհարկե, ունենք բացթողումներ, իհարկե, կան բազմաթիվ թերացումներ, բայց ես լուռ եմ մի պարզ պատճառով…Նահատակված կապիտան Արտուշ Արզումանյանի ...
Մի քանի օր առաջ մի աղջկա վրդովմունք էլ տեսա այս թեմայի հետ կապված, դե համարձակվեք իմ գրածին էլ հերքում տալ կամ այլ կերպ ներկայացնել, լավ չեք ճանաչում. դուք հատում եք ամեն ինչի սահմանը։

 

25 декабря, 2020 — News 91 Daily

Դուք շարունակեք ձեր անտակտ գործելաոճը, իսկ մենք շարունակելու ենք միշտ լինել Բանակի կողքին ու հրամանատարիս որդու՝ Արայիս ծառայությամբ հպարտանալ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: