«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերից մեկում գեղեցկուհին ջերմ ու
ամուր գրկել է դստերը՝ Արիանային եւ որդուն՝ Ալեքին։ Երիտասարդ մայրիկը սեւ հանդերձանք է կրում։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է։ «Ամենակարեւոր մարդուկները մեր կյանքում», — հրապարակումը
մակագրել է նա։ Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լուսինեի մազերն արձակված էին, առանց շպարի էր։ Նրա կերպարն ամբողջական էին դարձնում արեւապաշտպան ակնոցն ու ոճային գլխարկը։ «Կնոջ գեղեցկությունը չի կարող ստանդարտներ ունենալ։
Նա գեղեցիկ է, երբ սիրում է ինքն իրան այնպիսին, ինչպիսին որ կա, ինքնավստահ է իր մարմնում և ներդաշնակ է իր մտքերի հետ։ Դու քեզ սիրիր և հարգիր ու կտեսնես, որ ոչ ոք չի կարող քեզ քննադատել», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր գեղեցկուհին։