Լուսինե Թովմասյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել եւ ցանկացել, որ նոր տարին ավելի լավը լինի նախորդներից: Հրապարակված կադրում գեղեցկուհին ամուսնու եւ երեխաների հետ

նստած է ոսկեգույն խաղալիքներով զարդարված տոնածառի կողքին: Լուսինեն եւ դուստրը կրում են կաթնագույն զգեստներ եւ սպիտակ տաքուկ գուլպաներ, իսկ ամուսինն ու որդին ջինսե տաբատներով եւ սպիտակ շապիկներով են: «Ուզում եմ, որ այս

տարին լինի լավը անցած տարիներից։ Մենք էլ լինենք լավը քան անցած տարիներում էինք։ Ունենանք խաղաղ ու անհոգ օրեր , իսկ մեր սրտի խորքում պահած ամենանվիրական երազանքները կատարվեն: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ», — հրապարակմանը կից

գրել է գեղեցկուհին: Ավելի վաղ Լուսինեն լուսանկար էր հրապարակել դստեր՝ Արիանայի հետ: «Այսօր իմ Արիանան դարձավ 8 տարեկան։ Ուզում եմ իմանաս, որ ես միշտ քեզ հենարան կլինեմ և ամեն հարցում ուժ կտամ քեզ ։ Կանեմ ամեն բան, որ լինես

երջանիկ և որքան հնարավոր է շատ ժպտաս։ Շատ եմ ուզում լինել քո ամենամտերիմ ընկերը և համոզված եմ, որ այդպես էլ լինելու է։ Շնորհավոր ծնունդդ, իմ Արիանա, շատ եմ սիրում քեզ իմ աղջիկ», — ջերմ կադրին կից գրել էր երիտասարդ մայրիկը։

style.news.am

Понравилась статья? Поделиться с друзьями: