«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել Ավո Խալաթյանի մասնակցությամբ ներկայացումից:
«Ես իսկապես մեծ բավականություն ստացա: Հրաշալի ներկայացում է անպայման ժամանակ գտեք,գնացեք եւ վայելեք», — հրապարակված կադրերին կից գրել է գեղեցկուհին:
Ավելի վաղ Լուսինեն խենթ հրապարակում էր արելամուսնու մասնակցությամբ՝ անդրադառնալով իրենց հարաբերություններին. «Անհավատալի է ու այնքան հաճելի, որ կա մեկը, ով
քեզ սիրում է այնպիսին ինչպիսին որ դու կաս, չի քննադատում, ուղղակի սիրում է։ Քեզ սիրում է քո գժություններով հանդերձ ու ամեն խելառության պատրաստ է քեզ համար»: