Դերասանուհի Լիկա Սալմանյանը հրապարակել է լուսանկարներ առաջնեկի՝ Ադելի հետ միասին: Bavnews.am-ը օրերս հայտնել էր, որ լույս աշխարհ է եկել դերասանուհի Լիկա Սալմանյանի և Աշոտ Սարգսյանի առաջնեկը։ Լիկա Սալմանյանի առաջնեկը բոլորել է
40 օրականը, ինչի առթիվ ծնողները փոքրիկին տարել են եկեղեցի և օրհնություն ստացել: Երեխայի 40 օրականի օրհնության արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում։ Դերասանուհին թաքցրել է երեխայի դեմքը, իսկ լուսանկարներին
կից գրել է. «Աստված օրհնի քեզ իմ աղջիկ»: Հիշեցնենք, որ դերասանուհին ամուսնացած է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Աշոտ Սարգսյանի հետ, իսկ զույգի հարսանիքը կայացել է դեռևս 2019 թվականին: